«Թուրքական հոսքի» հետ կապված որոշումներ դեռևս չկան. Նովակ
Международные новости«Թուրքական հոսք» ծրագրի հետ կապված հստակ որոշումներ դեռևս չկան, առաջարկությունները պետք է մշակվեն ՌԴ կառավարության կողմից մոտ ժամանակներս:
Ինչպես հաղորդում է TASS-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«Այժմ հստակ որոշումներ չկան: Այսօր կառավարության ղեկավարը գործադիրի նիստում հանձնարարել է դիտարկել և առաջարկություններ ներկայացնել հատուկ տնտեսական միջոցառումների օրենքի հետ կապված: Նման առաջարկություններ կմշակվեն մոտ ժամանակներս, և այդ ժամանակ հնարավոր կլինի վերջնականորեն ասել` ինչպիսի որոշումներ կհաստատի կառավարությունն այդ օրենքի շրջանակում»,- ասել է նա: