Փարիզն անվտանգության խիստ միջոցառումներ կձեռնարկի Կլիմայի համաշխարհային գագաթնաժողովի անցկացման ժամանակ
Международные новостиՖրանսիան լուրջ կերպով է նախապատրաստվում դեկտեմբերի 3-ին Փարիզում կայանալիք ՄԱԿ-ի COP21-Կլիմայի համաշխարհային գագաթնաժողովին, որի ընթացքում 10 օր շարունակ 195 երկրի ներկայացուցիչներ քննարկելու են կլիմայական զարգացումներն ու միջոցառումներ են նախաձեռնելու գլոբալ տաքացումը կանխարգելելու ուղղությամբ:
Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը կա յացած միջոցառման ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն ասաց, որ գագաթաժողովը կարեւոր է ոչ միայն բնապահպանական տեսանկյունից այլեւ մարդկության պահպանման եւ կլիմայական վտանգավոր երեւույթները կանխարգելելու համար:
«Նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, իհարկե, մեզ համար մարտահրավեր է գագաթնաժողովի պատշաճ անվտանգության կազմակերպումը, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի գագաթնաժողովը լինի արդյունավետ»,- ասաց դեսպանը` հավելելով, որ գագաթնաժողովը կեզրափակվի համաձայնագրի ստորագրմամբ, որտեղ կնշվեն այն աշխատանքներն ու ձեռնարկվելիք միջոցառումները, որոնք պետք է տարվեն գլոբալ տաքացումը ու դրանից բխող ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ: