Պուտինի նստավայրում ուժեղացված են տեղեկատվության արտահոսի կանխման միջոցները
Международные новостиՄոսկովյան Նովո Օգարյովոյում Վլադիմիր Պուտինի նստավայրում ուժեղացված են տեղեկատվության արտահոսի կանխման միջոցները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Միջոցներ են ձեռնարկվում գաղտնիության ռեժիմն ապահովելու, տեղեկատվության անցանկալի արատահոսքերը կանխելու համար»:
«Ինտերֆաքս» գործակալության տեղեկատվության համաձայն՝ Կրեմլում նախագահի աշխատասենյակ եւ Նովո Օգարյովոյի նստավայր կարգելվի նոութբուքերով լրագրողների մուտքը:
ՏԱՍՍ-ը հաղորդում Է, որ նոյեմբերի 27-ին լրագրողները, որոնք ժամանել Էին Նովո Օգարյովո, սովորականի համեմատ ավելի խիստ կանոններով են անցել աշխատասենյակներ: Մասնավորապես, չի թույլատրվում բջջային հեռախոսներով ու համակարգիչներով մտնել որոշակի գոտիներ: