Թուրքիայի հետ վիզային ռեժիմը կպահպանվի, քանի դեռ վերջինս աջակցում է ԻՊ-ին. ՌԴ պաշտոնյա
Международные новостиՌուսաստանը կարող է Թուրքիայի հետ ազատ վիզային ռեժիմի վերադառնալ, եթե միայն Թուրքիան հրաժարվի «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին աջակցելուց:
РИА Новости-ի հաղորդմամբ` նման կարծիք է հայտնել Պետդումայի միջազգային հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը:
Այսօր ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը 2016-ի հունվարի 1-ից կասեցնում է Թուրքիայի հետ ազատ վիզային ռեժիմի գործարկումը:
«Եթե Թուրքիան շարունակի ռուս-թուրքական հարաբերությունները տանել դեպի փակուղի և դե ֆակտո օգնել ԻՊ-ի զինյալներին, նրանց կապահովի ամեն անհրաժեշտով, ապա մենք, իհարկե, չենք կարողանա վերադառնալ ազատ վիզային ռեժիմին»,- աղբյուրը մեջբերում է Պուշկովի խոսքը: