Իսրայելը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի ԱՄԷ-ում, չնայած երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան
Международные новостиԻսրայելը դիվանագիական ներկայացուչություն կբացի Արաբական Միացյալ Էմիրություններում:
BBC-ն հայտնում է, որ դա տեղի կունենա չնայած այն փաստին, որ այդ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները բացակայում են:
Իսրայելի ներկայացուցչությունը տեղակայված կլինի Էներգիայի վերականգնելի աղբյուրների միջազգային գործակալության կենտրոնական գրասենյակի տարածքում:
ԱՄԷ-ի իշխանությունները առայժմ չեն մեկնաբանել դիվանագիտական ներկայացուցչություն բացելու Իսրայելի որոշումը:
ԱՄԷ-ն, ինչպես շատ արաբական երկրներ, պարզապես չեն ճանաչում Իսրայել պետության գոյությունը: