Թուրք-սիրիական սահմանի փակումը ԻՊ-Թուրքիա փոխհարաբերությունները կտանի փակուղի
Международные новостиԹուրք-սիրիական սահմանի վերահսկումն ու փակումն այլընտրանքային ուժերի կողմից «Իսլամական պետություն»-Թուրքիա փոխհարաբերությունների համար կարող է փակուղի դառնալ: Արմենպրեսի հաղորդմամբ` նոյեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ա յս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:
«Թուրք սիրիական սահմանի վերահսկումն ու ուժեղացումը վտանգ է ներկայացնում Թուրքիայի համար, քանի որ Թուրքիան կորցնում է իր ազդեցությունն ԻՊ-ի վրա և Թուրքիայից լրացուցիչ մարդկային ռեսուրսների փոխանցումը դեպի ԻՊ սահամանափակվում է»,- նշեց քաղաքագետը` հավելելով, որ սահմանների վերահսկումը տարբերակ է, որով կարելի է հասնել արևելյան տարածաշրջանում ԻՊ և Թուրքիայի սեփական գերակայության մասին պատկերացումների վերացմանը: Սահմանի հսկումն ու փակումն այլընտրանքային ուժերի կողմից շատ հնարավոր է որ արվի մոտակա ժամանակներում:
Անդրադառնալով ԻՊ-Թուրքիա փոխհարաբերություններին` Մարգարովը նշեց, որ ԻԼԻՊ-ի ֆինանսավորման աղբյուրներից 2-3-ի մեջ Թուրքիան ներգրաված է. ԻՊ-Թուրքիա փոխհարաբերություններում Թուրքիան հանդես է գալիս ԻՊ-ի հնարավոր հովանավորներից մեկը:
«Թուրքիան ԻՊ-ի համար հանդես է գալիս ռազմավարական ճանապարհի գործընկերը, ուղղությունը, որն օգտագործվում է ԻՊ-ի կողմից դեմպինգային գներով առևտրի համար: Թուրքիայի տարածքով են անցնում ԻՊ-ի նավթային հոսքերը, հնաոճ իրերի վաճառքը ևս արվում է Թուրքիայով»,- ասաց քաղաքագետը: