Թուրքիայում Միացյալ Թագավորության դեսպանը ցնցված է թուրք փաստաբանի սպանությամբ
Международные новостиԹուրքիայում Միացյալ Թագավորության դեսպան Ռիչարդ Մուրը խստորեն դատապարտել է Դիարբեքիրի իրավաբանների միության նախագահ Թահիր Էլչիի սպանությունը:
Այս մասին Մուրը համապատասխան գրառում է թողել «Թվիթեր»-ի իր միկրո բլոգում:
«Ընկերոջս` Թահիր Էլչիի սպանության լուրից ցնցված և վշտացած եմ: Սպանվել է լավ ու քաջ մի մարդ: Նա երկար տարիների մարդու իրավունքների պաշտպան էր»,- նշել է Մուրը:
Էլչիի մահվան առնչությամբ խոսել է Թուրքիայի փոխվարչապետ Յալչըն Աքդողանը` խստորեն դատապարտելով փաստաբանի դեմ իրականացված հարձակումը:
Թահիր էլչիի սպանության առնչությամբ խոսել է նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ասելով. «Էլչիի և զոհված ոստիկանի համար Աստծուց հոգու հանգստություն եմ խնդրում: Այս դեպքը ցույց է տալիս, թե որքան ճիշտ է ահաբեկչության դեմ պայքարելու հարցում Թուրքիայի վճռականությունը»:
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում լրագրողների մոտ հայտարարություն անող Դիարբեքիրի իրավաբանների միության ղեկավար, իրավաբան Թահիր Էլչին զոհվել է այդ տարածքում հնչած կրակոցներից: Թուրքիայի ժամանակով 11.00-ին Թահիր Էլչին հայտարարություն անելիս է եղել, երբ անհայտ անձինք հայտնվել են և սկսել են կրակել: Փամփուշտներից մեկը դիպչել է Էլչինի գլխին, ինչի հետևանքով նա մահացել է: Զոհվել է նաև մեկ ոստիկան, իսկ երեք ոստիկան էլ վիրավորվել են: