Չինաստանում 47 մեքենաների բախման հետևանքով զոհվել է երեք մարդ
Международные новостиՉինաստանի հյուսիսում` Շանսի նահանգում` Խոումա քաղաքի մայրուղում, նոյեմբերի 29-ի առավոտյան բախվել են 47 ավտոմեքենաներ: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, «Սինխուա» գործակալության փոխանցմամբ` պատահարի հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս յոթը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:
Ոստիկանությունը փակել է ավտոմայրուղու այդ հատվածը: Պատահարի վայրում աշխատում են հրշեջներն ու բժիշկները: Իշխանությունները պարզում են տեղի ունեցածի պատճառները: