Ռուսական ինքնաթիռը սխալմամբ հատել է Իսրայելի սահմանը. Իսրայելի ՊՆ
Международные новостиԻսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը հայտարարել է, որ Սիրիայում ռուսական ավիախումբը սխալմամբ խախտել է Իսրայելի օդային տարածքը՝ իսրայելական զորքի կողմից վերահսկվող Գոլանի բարձրունքների տարածքում:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, նախարարի խոսքով խնդրի կարգավորման համար գործի է դրվել հաղորդակցութունների ալիքը, որը հաստատված է երկու երկրների զինծառայողների միջև:
«Ոչ մեծ սխալ է թույլ տրվել, և օդաչուն մտել է մեր օդային տարածքը: Նրա հետ անմիջապես կապ է հաստավել և նա փոխել է թռիչքի ուղղությունը»,-հայտարարել է նախարարը, ով չի հստակեցրել, թե երբ է տեղի ունեցել միջադեպը:
Ռուսական կողմը դեռ չի մեկնաբանել հայտարարությունը: