Պեկինում էկոլոգիական տագնապի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել մառախուղի պատճառով
Международные новостиՊեկինի իշխանությունները էկոլոգիական տագնապի «նարնջագույն» մակարդակ են հայտարարել ուժեղ մառախուղի պատճառով:
Ինչպես փոխանցում է չինական «Սինխուա» գործակալությունը` օդերևութաբանները տեղեկացրել են, որ խոնավության բարձր մակարդակի և քամու բացակայության պատճառով մառախուղը քաղաքում չի վերանա առաջիկա երկու օրվա ընթացքում:
Տագնապի «նարնջագույն» մակարդակի սահմանման պարագայում արդյունաբերական ընկերությունները պարտավորվում են կրճատել կամ դադարեցնել արտադրությունը: Արգելվում է նաև բեռնատար մեքենաների երթևեկությունը: