ԵՄ-ն սպասում է Թուրքիայի և քրդերի հաշտեցման գործընթացի վերսկսմանը. Մոգերինի
Международные новостиԵվրամիությունը ամեն հնարավոր կերպով կաջակցի թուրքական իշխանությունների և քրդերի միջև խաղաղ գործընթացի վերսկսմանը և կարծում է, որ ներկա պահին այդ գործընթացը խիստ անհրաժեշտ է:
РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Մեզ համար կարևոր է լիարժեք երկխոսություն վարել բոլոր հարցերի շուրջ: Միգրացիայի ու փախստականների ճգնաժամը մեկն է այդ հարցերից, սակայն կան այլ հարցեր ևս, այդ թվում` ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների նոր փուլը: Դա պայմանավորված է նաև թուրքական կողմի ներդրմամբ այնպիսի հարցերում, ինչպիսին են մարդու իրավունքները, ԶԼՄ-ների ազատությունը և հատկապես` քրդերի հետ խաղաղ գործընթացի վերսկսումը», - հայտարարել է Մոգերինին` ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովին ընդառաջ: