Թուրքիան ցանկանում էր ցույց տալ իր մկանները. Չեխիայի նախագահ
Международные новостиԹուրքիան լուրջ սխալ է թույլ տվել` Սիրիայում ռուսական Սու-24 ռմբակոծիչը խոցելով: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը` նման կարծիք է հայտնել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը չեխական Prima հեռուստաալիքի եթերում:
«Թուրքիան, խոցելով ռուսական ինքնաթիռը, սխալ է թույլ տվել: Թուրքիան ցանկանում էր ցույց տալ իր մկանները», - ասել է Չեխիայի ղեկավարը` ընդգծելով, որ այս միջադեպը ոչ ոքի չի օգնի:
Նրա խոսքով՝ այն բացասաբար կանդրադառնա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային կոալիցիայի ձևավորման վրա: