Պեկինը սուզվում Է թանձր ծխամշուշի մեջ
Международные новостиՊեկինի իշխանությունները ծխամշուշի պատճառով Չինաստանի մայրաքաղաքում հայտարարել են վտանգի նախավերջին՝ «նարնջագույն» մակարդակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ներկայում Պեկինում ամենաբարդ Էկոլոգիական վիճակն Է տարեսկզբից ի վեր:
Վտանգի նարնջագույն մակարդակը ենթադրում Է, որ գործարանները պետք Է մասնակիորեն կամ ամբողջությամբ դադարեցնեն արտադրությունը, որպեսզի նվազեցնեն արտանետումները մթնոլորտ:
Շինարարներին արգելված Է օգտագործել աղբն ու շինարարական նյութերը, իսկ բեռնատար ավտոմեքենաներին չի թույլատրվում մտնել քաղաք:
Նոյեմբերի 29-ին Պեկինի մի քանի շրջաններում օդի աղտոտվածության մակարդակը 17 անգամ գերազանցել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած նորմերը:
Ականատեսները հայտնում են, որ Պեկինի առանձին մասերում տեսանելիությունը չի գերազանցում մի քանի հարյուր մետրը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: