Անկախ Քրդաստանի հայտնվելը ժամանակի հարց Է. Չեխիայի նախագահ
Международные новостиԱնկախ Քրդաստանի հայտնվելը միայն ժամանակի հարց Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 29-ին հայտարարել Է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը՝ ելույթ ունենալով Prima հեռուստատեսությամբ:
«Կարծում եմ, որ վաղ թե ուշ Քրդստանն անկախության կհայտարարի»,-ասել Է նա:
Չեխիայի ղեկավարի խոսքով՝ ինքը հանդիպում Է ունեցել Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիի հետ, ով ասել Է, որ որոշ ժամանակ անց պատրաստ Է հանրաքվե հայտարարել այդ հարցի շուրջ:
«Բացի այդ, Չեխիայի նախագահը հիշեցրել Է քրդերի դեմ Թուրքիայի պայքարի մասին: Բայց հենց քրդերի զինված կազմավորումներն են փաստորեն այն միակ ցամաքային ուժը, որը կռվում Է ԻՊ-ի դեմ»,-հայտարարել Է Զեմանը:
«Այսպիսի մի ասացվածք կա. «Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն Է,-ասել Է Չեխիայի նախագահը:-Քրդերի նկատմամբ Թուրքիայի թշնամանքը տանում Է այն բանին, որ Թուրքիան առնվազն տատանվում Է ԻՊ-ի դեմ պայքարին միանալու հարցում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: