Բրյուսելի մետրոն ամբողջովին վերականգնել է աշխատանքը
Международные новостиԲրյուսելի մետրոն, որը մինչեւ նոյեմբերի 25-ը փակ Էր մնում Բելգիայի մայրաքաղաքում սահմանված ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակի կապակցությամբ, նոյեմբերի 30-ին ամբողջ ծավալով վերսկսել Է աշխատանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է մետրոպոլիտենի ներկայացուցիչը:
Անցած շաբաթ Բելգիայի իշխանությունները Բրյուսելում ահաբեկչական սպառնալիքն ամենաբարձր, չորրորդ մակարդակից, որը «լուրջ եւ մոտալուտ սպառնալիք» Է նշանակում, իջեցրել Էին մինչեւ երրորդ մակարդակ («հնարավոր եւ հավանական սպառնալիք»):
Նոյեմբերի 25-ից երթեւեկությունը վերսկսվել Էր մայրաքաղաքային գետնուղու 69 կայարաններից 35-ի միջեւ, որոնց անվտանգությանը հանձնարարված Է հետեւել երկու հարյուր պահապանների:
Նույն օրը Բրյուսելում աշխատանքը վերսկսել են մանկապարտեզները, դպրոցները եւ բարձրագույն ուսումնական հաստատությունները:
Բրյուսելի տարածաշրջանում լույս նոյեմբերի 21-ի գիշերը սպառնալիքի մակարդակը երրորդից բարձրացվել Էր մինչեւ չորրորդ մակարդակ: Երկրի վարչապետ Շառլ Միշելն այն ժամանակ հայտարարեց, որ իշխանությունները տեղեկատվություն են ստացել Փարիզի իրադարձությունների օրինակով Բելգիայում ահաբեկչական գործողության հնարավորության մասին՝ մի քանի զինյալների մասնակցությամբ: