ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն «ոչ մի առնչություն չունեն» Սու-24-ը խոցելու Թուրքիայի որոշման հետ
Международные новостиԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն ոչ մի առնչություն չունեն ռուսական Սու-24 ինքնաթիռը խոցելու Թուրքիայի որոշման հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտարարել Է ՆԱՏՕ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Դուգլաս Լյուտը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:
«Դա Թուրքիայի ինքնիշխան որոշումն Էր,-ասել Է նա:-Ոչ ԱՄՆ-ը, ոչ ՆԱՏՕ-ն դրա հետ ոչ մի առնչություն չեն ունեցել»: Նա նաեւ հավելել Է, որ Սիրիայում ՌԴ-ի մասնակցությամբ միասնական ռազմական կոալիցիա չի կարող լինել, քանի որ չկան ընդհանուր նպատակներ:
«Մեր նպատակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հաղթելն Է, Ռուսաստանի նպատակը ընդդիմության դեմ սիրիական ռեժիմին աջակցելն Է»,-ասել Է նա: