«Թուրքական հոսք» ծրագրի շուրջ քննարկումները դադարեցվել են
Международные новостиՌուսաստան-Թուրքիա միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը դադարեցնելու հետ կապված «Թուրքական հոսք» ծրագրի շուրջ քննարկումները դադարեցվել են:
Այդ մասին TASS-ին տեղեկացրել է բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրը:
Ավելի վաղ ՌԴ կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել ռուս-թուրքական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որը ռուսական կողմից գլխավորում է ՀՀ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«ՌԴ-Թուրքիա միջկառավարական հանձնաժողովի գործունեության դադարեցման հետ կապված «Թուրքական հոսք» ծրագրի շուրջ քննարկումները ևս դադարեցվել են»,- ասել է աղբյուրը:
«Թուրքական հոսք» նախագիծը նախատեսում է Սև ծովի հատակով Ռուսաստանից Թուրքիա գազի մատակարարում: 2014թվականի դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի` Թուրքիա կատարած այցի ընթացքում ռուսաստանյան «Գազպրոմ» եւ թուրքական խողովակաշարային Botashընկերությունները գազատարի շինարարության գծով փոխհամաձայնության մասին հուշագիր էին ստորագրել:
Սիրիա-թուրքական սահմանագծին Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցումից հետո ՌԴ-ն Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու որոշում է կայացրել: