ՌԴ էկոնոմիկայի նախարարը Թուրքիայի դեմ սահմանափակումները ժամանակավոր է անվանել
Международные новостиԹուրքիայի դեմ Ռուսաստանի սահմանափակումները կրում են ժամանակավոր բնույթ, կախված իրավիճակից` ժամանակի ընթացքում որոշ սահմանափակումներ կարող են հանվել: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը:
«Հնարավոր է` առաջին հերթին կարող են դադարեցվել առևտրային բնույթի սահմանափակումները, սակայն խոսել հստակ ժամկետների մասին, վաղաժամ է»,- հայտարարել է Ուլյուկաևը` մեկնաբանելով հարցը` արդյոք Թուրքիայի դեմ սահմանափակումները կրում են մշտական բնույթ: