«Թուրքական հոսք»-ը և «Ակկույու» ատոմակայանը դեռ չեն ներառվել Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցանկում
Международные новости«Թուրքական հոսք»-ի և «Ակկույու» ատոմակայանի նախագծերը դեռ չեն ներառվել Թուրքիայի դեմ Ռուսաստանի կողմից կիրառվող պատժամիջոցների ցանկում:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված համապատասխան փաստաթղթում բացակայում է էներգետիկայի ոլորտին վերաբերվող սահմանափակումների հիշատակումը:
Պարբերականի փոխանցմամբ՝ «Ռոսատոմում» հրաժարվել են մեկնաբանել Թուրքիայում նախատեսվող «Ակկույու» ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագիծը պատժամիջոցների ցանկում ընդգրկվելու հարցը: