Հույն լրագրողները մեկօրյա գործադուլ են սկսել խիստ խնայողության քաղաքականության դեմ
Международные новостиՀույն լրագրողները, արհմիությունների որոշմամբ, դեկտեմբերի 2-ին մեկօրյա գործադուլ են անցկացնում ի նշան խիստ խնայողության քաղաքականության դեմ բողոքի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Լրագրողների բողոքի ակցիան տեղի Է ունենում համընդհանուր գործադուլից մեկ օր առաջ, որը նշանակված Է դեկտեմբերի 3-ին՝ 2016 թվականի պետբյուջեի ընդունման կապակցությամբ:
Արհմիությունների որոշմամբ՝ դեկտեմբերի 2-ի ժամը 06-00-ից մինչեւ դեկտեմբերի 3-ի ժամը 06:00-ն, նորությունների թողարկումներ չեն լինի պետական ռադիոյում եւ ERT հեռուստատեսությունում, Աթենքի Մակեդոնյան լրատվական գործակալությունում, խորհրդարանական հեռուստաալիքում, մասնավոր հեռուստաալիքներում եւ արհմիությունների հետ կապված կայքերում, լույս չեն տեսնի թերթերը, աշխատանքը կդադարեցնեն ֆոտոթղթակիցները:
ԶԼՄ-ների աշխատակիցները հանդես են գալիս աշխատավորների աշխատանքային ու սոցիալական իրավունքների կրճատումների դեմ, որոնք նախատեսված են վարկատուների հետ ստորագրված հուշագրերով, սոցիալական աապահովագրության հիմնադրամների վերափոխման դեմ, ինչը կհանգեցնի կենսապայմանների եւ սոցիալական ապահովության վատացման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: