Դիարբեքիրի Սուր գավառում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել
Международные новостиԴիարբեքիրի Սուր գավառում, որտեղ օրեր առաջ սպանվել էր թուրք իրավաբան Թահիր Էլչին, տեղական իշխանությունները փողոց դուրս գալու արգելք են հայտարարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը: Իշխանությունները նմա ն որոշումը պարզաբանել են Սուրում ահաբեկչության վտանգի առկայությամբ:
Փողոց դուրս գալու արգելքը հայտարարվել է հենց այն օրը, երբ նախատեսվում էր Սուրում հիշատակի արարողություն իրականացնել Թահիր Էլչիի մահվան առնչությամբ:
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում լրագրողների մոտ հայտարարություն անող Դիարբեքիրի իրավաբանների միության ղեկավար,իրավաբան Թահիր Էլչին նոյեմբերի 28-ին զոհվել է այդ տարածքում հնչած կրակոցներից: Թուրքիայի ժամանակով 11.00-ին Թահիր Էլչինլրագրողների համար հայտարարություն անելիս է եղել, երբ անհայտ անձինք հայտնվել են և սկսել կրակել: Փամփուշտներից մեկը դիպչել է Էլչիիգլխին, ինչի հետևանքով նա մահացել է: Զոհվել է նաև մեկ ոստիկան, իսկ երեք ոստիկան էլ վիրավորվել են:
Ոստիկանությունը դեռևս աշխատանքներ է տանում պարզելու սպանությունն իրականացնողինների ինքնությունը: Թուրքիայի քրդամետԺողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը նախօրեին հայտարարել էր, որ կրակոցն արձակվել էոստիկանության զենքից: