ՌԴ-ի գլխավոր շտաբը պատմել Է, թե ինչպես Է ԻՊ-ն Սիրիայից եւ Իրաքից նավթը փոխադրում Թուրքիա
Международные новостиՌուսական կողմը բացահայտել Է Սիրիայում գործող ԻՊ-ի ահաբեկիչների կողմից նավթը Թուրքիայի տարածք փոխադրելու երեք հիմնական երթուղիները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Սերգեյ Ռուդսկոյը:
«Բացահայտվել են Սիրիայի եւ Իրաքի՝ ԴԱԻՇ-ի ելուզակախմբերի կողմից վերահսկվող շրջաններից նավթը Թուրքիայի տարածք փոխադրելու երեք հիմնական երթուղիները»,-ասել Է նա դեկտեմբերի 2-ին կայացած ճեպազրույցում:
Ինչպես նշել Է ՌԴ-ի պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը, գերատեսչությունը նավթի առեւտրից ԴԱԻՇ-ի եկամուտները գնահատում Է տարեկան 2 մլրդ դոլար:
«ԻՊ ահաբեկչական կազմակերպության զինյալները տարեկան վաստակում են շուրջ 2 մլրդ դոլար՝ այդ միջոցները ծախսելով ամբողջ աշխարհից զինյալներ վարձելու, նրանց զենքով, տեխնիկայով եւ սպառազինությամբ հանդերձելու վրա»,-ասել Է Անտոնովը, հավելելով, որ նավթի վաճառքից եկամուտները Սիրիայում ահաբեկիչների գործունեության ֆինանսավորման կարեւորագույն աղբյուրներից մեկն են:
«ԴԱԻՇ-ին հաղթելու համար անհրաժեշտ Է հզոր, ջախջախիչ հարված հասցնել նրա ֆինանսավորման աղբյուրներին»,-հայտարարել Է Անտոնովը: