Թուրքական բեռները մնացել են ռուսաստանյան մաքսատներում
Международные новостиԹուրքական բեռները, որոնք մնացել են ռուսաստանյան մաքսային կետերում ՌԴ Սու-24 ռմբակոծիչի խոցելու հետ կապված միջադեպից հետո, դեռևս չեն կարողանում անցնել դրանք, չնայած ՌԴ կառավարության որոշումներին, որոնք արգելում են (մինչև հունվարի 1-ը տարկետումով) միայն սննդամթերքի որոշ տեսակների ներկրումը:
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, թուրքական բեռնատարները սահմանով բաց չեն թողնում առանց պատճառները բացատրելու, մյուս բեռնատարներն անցնում են, սակայն միչև մաքսային ձևակերպման վայրեր, որտեղ դրանք հերթ են կանգնում խորացված զննության համար: Այս մասին հայտնել է մաքսային ներկայացուցչություն իրականացնող ընկերություններից մեկի աղբյուրը. ընկերությունն զբաղվում է ապրանքների, այդ թվում` թուրքական, ներմուծումով:
«Ինտերֆաքս»-ի` իրավիճակին ծանոթ ևս մեկ աղբյուր հաստատել է, որ թուրքական պարենամթերքի բեռները կուտակվում են մաքսատներում:
ՌԴ մաքսային մարմինները նոյեմբերի 25-ից, այն բանի հաջորդ օրը, երբ թուրքական ռազմաօդային ուժերը խոցեցին ռուսաստանյան ռմբակոծիչը, անցել են Թուրքիայից ժամանող բեռների ամբոջական զննությանը: Այս մասին հայտնել էին լոգիստիկայով զբաղվող մի քանի ընկերությունների ներկայացուցիչներ: ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունն այդ տեղեկատվությունը չի մեկնաբանել: