«Էրդողանը և նրա ամբողջ ընտանիքը ներքաշված են ԻՊ նավթային բիզնեսում». Անտոնով
Международные новостиՌԴ Պաշտպանության փոխնախարար Ա. Անտոնովը չորեքշաբթի օրը` բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը տեղյակ է Թուրքիայի նախագահի և նրա ընտանիքի` ԻՊ նավթային բիզնեսում ներքաշված լինելու մասին. «Էրդողանը և նրա մտերիմները գիտեն ԻՊ-ի անօրինական նավթահանման մասին և դրանից շահույթ են ստանում։ ԻՊ-ի եկամտի գլխավոր աղբյուրը նավթի վաճառքն է։ Տարեկան 2 մլրդ եկամուտ են ստանում։ Այդ փողը նրանք ահաբեկչական կազմակերպությունների համար են օգտագործում»,-հայտարարել է Անտոնովը։
Հենց սրա համար է ԻՊ-ն Իրաքում և Սիրիայում իր նավթային գործը ամրապնդում։ Պարզվոււմ է, որ ԻՊ-ի նավթի հիմնական գնորդը Թուրքիան է։ Ռուսական հատուկ ծառայություններին նույնիսկ հայտնի են, որ թուրքական քաղաքական էլիտան` Էրդողանի ընտանիքը, ներքաշված են այս բիզնեսում: