ԱՄՆ-ը չի ցանկանում Իրաքում եւ Սիրիայում կրկնել 2003 թվականի ներխուժումը. Օբամա
Международные новостиԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել Է, որ Իրաք լրացուցիչ զորք ուղարկելու իր վարչակազմի որոշումը չի նշանակում, որ Վաշինգտոնը մտադիր Է 2003 թվականին Իրաք ամերիկա-բրիտանական ներխուժման օրինակով ինտերվենցիա իրականացնել այդ երկրում եւ Սիրիայում:
Այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը, որը քաղվածքներ Է մեջբերել CBS հեռուստաընկերությանը Օբամայի տված հարցազրույցից, որն ավելի ուշ եթեր Է հեռարձակվելու:
«Իրաք ԱՄՆ-ի լրացուցիչ զորք ուղարկելու որոշման կապակցությամբ Օբաման հայտարարել Է, որ չի պատրաստվում «իրաքյան օրինակով» ներխուժում իրականացնել Իրաք եւ Սիրիա»,-նշում Է Reuters-ը:
Օբաման ասել Է, թե ԱՄՆ-ը վստահ Է Սիրիայում ռազմական միջամտության հարցում, բայց դա չի նշանակում ցամաքային զորքերի ուղարկում Սիրիա: «Մենք մտադիր ենք սիստեմատիկաբար դուրս մղել եւ ի վերջո ոչնչացնել «Իսլամական պետությունը», հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: