«Իմաստունների խումբը» Եվրոպայի իրադրությունը ամենավտանգավորն է համարել 1990 թվականից ի վեր
Международные новостиԵԱՀԿ-ի «Իմաստունների խումբը» եւ նրա նախագահ Վոլֆգանգ Իշինգերը Եվրոպայի անվտանգության հետ կապված ներկայիս իրադրությունն ամենավտանգավորն են համարել ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակներից ի վեր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ընթացիկ իրադրությունն, իրոք, առավել լուրջ ու վտանգավոր մարտահրավերն Է Եվրոպայի անվտանգությանը Խորհրդային Միության փլուզման ժամանակներից ի վեր»,-հայտարարել է Իշինգերը ԵԱՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում:
Գերմանացի դիվանագետը հիշեցրել Է Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցման միջադեպի մասին եւ նշել, որ դա «այն բանի ահավոր օրինակն Է, որը պատահում Է, կարող Է տեղի ունենալ ու կրկնվել, եթե ինչ-որ մեկը ճիշտ չի հաշվարկում կամ գնահատում սեփական տվյալները կամ ճիշտ չի մեկնաբանում ուրիշների մտադրությունները»:
«Ահա թե ինչու մենք շատ սուր ենք զգում, որ հարկավոր Է շտապ միջոցներ ձեռնարկել թերըմբռնումից, ոչ ճիշտ մեկնաբանություններից, պատահական Էսկալացումից խուսափելու համար»,-հավելել Է Իշինգերը:
«Իմաստունների խումբը» փորձագիտական մարմին Է, որը խորհուրդներ ու հանձնարարականներ Է տալիս ԵԱՀԿ-ի երկրներին, հաղորդել Է Sputnik-ը: