Օլանդը մեկնում Է Սիրիայի ափերի մոտ գտնվող «Շառլ դե Գոլ» ավիակիր
Международные новостиՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դեկտեմբերի 4-ին կժամանի «Շառլ դե Գոլ» ավիակիր, որը մասնակցում Է Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իրականացվող գործողությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ելիսեյան պալատը:
Ինչպես ճշտել են Ֆրանսիայի նախագահի վարչակազմում, Օլանդի գրաֆիկում այդ ուղեւորությունը նշված չի եղել եւ այդ մասին անվտանգության նկատառումներով հայտարարվել Է վերջին պահին:
«Շառլ դե Գոլ» ավիակրի վրա նա մտադիր Է «հանդիպել ֆրանսիացի զինծառայողների հետ», որոնք մասնակցում են իսլամիստների բազաներին օդային հարվածներ հասցնելուն, նշել են Ելիսեյան պալատում:
Ֆրանսիական նավատորմի ֆլագմանը՝ «Շառլ դե Գոլ» ավիակիրը, Միջերկրական ծովի արեւելյան շրջան Է ժամանել նոյեմբերի վերջին: Մինչ այդ իսլամիստների դիրքերին հարվածներ Էին հասցնում «Միրաժ-2000» եւ «Ռաֆալ» ֆրանսիական կործանիչները, որոնք տեղակայված են Հորդանանում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: