Փոքրիկ ադրբեջանցին հայրենակիցներին կոչ է անում միանալ ԻՊ-ին եւ մորթել անհավատներին
Международные новости«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը միացած ադրբեջանցիներից մեկի փոքրիկ որդին Ադրբեջանի բնակիչներին կոչ է արել ժամանել Սիրիա եւ մարտնչել ահաբեկիչների կողմից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելովinter.az կայքը, համացանցում տարածված տեսանյութում ԻՊ-ի փոքրիկ համախոհը կրկնում է կադրում չերեւացող` տեսախցիկի մոտ կագնած ահաբեկչից սովորեցրած բառերը: Փոքրիկ ահաբեկիչը հայրենակիցներին կոչ է անում «կռվել հանուն Բարձրյալի»:
«Եկեք եւ միացեք ջիհադին: Նամազ արեք: Եկեք այստեղ: Ինչ եք այդտեղ մնացել, ինչպես նապաստակներ: Եկեք, սպանեք անհավատներին, կտրեք նրանց գլուխները», -ասում է ադրբեջանցի փոքրիկ տղան:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի կազմում 3000-ից ավելի Ադրբեջանի քաղաքացիների կռվելու մասին:
Ադրբեջանական մամուլը պարբերաբար հայտնում է Սիրիայում ահաբեկիչներին միացած ադրբեջանցիների զոհվելու մասին, որոնց թիվն անցնում է 350-ը:
Ստամբուլի անվտանգության վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները հոկտեմբերի 27-ին ԻՊ-ին անդամակցելու կասկածանքով երկու ադրբեջանցիների են ձերբակալել:
Թուրքական «Միլիեթ» թերթն ավելի վաղ հայտնել է, որ Անկարայում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Թուրքիան հրապարակել է երկար ժամանակ որոնման մեջ գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 21 մահապարտների ցուցակը, որում 6 կանանց անունների թվում նշված է «կենդանի ռումբ» բնութագրվող Ադրբեջանի քաղաքացի Ուլքեր Մաեդովայի անունը եւս:
Սիրիայում կռվող ադրբեջանցիները 2013 թ-ի մայիսին հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում: