Վրաստանի նախագահն ստորագրեց Սահակաշվիլիին երկրի քաղաքացիությունից զրկելու կարգադրությունը
Международные новостиՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարգադրություն Է ստորագրել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին երկրի քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը:
«2015 թվականի դեկտեմբերի 4-ին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին «Վրաստանի քաղաքացիության մասին» օրենքի հիման վրա կարգադրություն Է ստորագրել Միխեիլ Սահակաշվիլիի՝ երկրի քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ՝ կապված նրա կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու հետ»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Օդեսայի մարզի նահանգապետի մամուլի ծառայությունը հրաժարվել Է մեկնաբանել Միխեիլ Սահակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու Վրաստանի որոշումը:
«Մեկնաբանություն չի լինի»,-հայտարարել Է ծառայության ներկայացուցիչը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:
Վրաստանի արդարադատության նախարարությունը դեկտեմբերի 3-ին դիմել Էր երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին՝ Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու հանձնարարականով:
Ինչպես լրագրողներին հայտնել Է արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, Սահակաշվիլին հնարավորություն ուներ մեկ ամսվա ընթացքում Վրաստանի իշխանություններին բացատրել Ուկրաինայի քաղաքացիություն ընդունելու պատճառները, սակայն նա դա չի արել: