Անկարան կարող է մեծացնել Ադրբեջանից գնվող գազի նախատեսված ծավալը
Международные новостиԹուրքիայի վարչապետը հայտարարել է, որ Անկարան կարող է մեծացնել Ադրբեջանից գնվող գազի նախատեսված ծավալը: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Reuters-ը:
«Թուրքական հոսք»-ի և «Ակկույու» ատոմակայանի նախագծերը դեռ չեն ներառվել Թուրքիայի դեմ Ռուսաստանի կողմից կիրառվող պատժամիջոցների ցանկում: «Թուրքական հոսք» նախագիծը նախատեսում է Սեւ ծովի հատակով Ռուսաստանից Թուրքիա գազիմատակարարում: 2014 թվականի դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի Դաշնության նախագահՎլադիմիր Պուտինի` Թուրքիա կատարած այցի ընթացքում ռուսաստանյան «Գազպրոմ» եւթուրքական խողովակաշարային Botash ընկերությունները գազատարի շինարարության գծովփոխհամաձայնության մասին հուշագիր էին ստորագրել: