ՌԴ պատգամավորները թույլ են տվել հակասահմանադրական հայտարարել ՄԻԵԴ-ի որոշումները
Международные новостиՌուսաստանի Պետդուման դեկտեմբերի 4-ին ընդունել է օրենք, որը Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանին իրավունք է տվել որոշել` կատարե ՞լ, թե՞ ոչ Մարդու իրավունքների և ազատությունների միջպետական մարմինների, առաջին հերթին՝ ՄԻԵԴ-ի որոշումները, որոնք կայացվել են Ռուսաստանի դեմ բողոքի հիման վրա: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը` վկայակոչելով Ինտերֆաքսը, փաստաթուղթը դրվել է քվեարկության միանգամից երկրորդ և երրորդ ընթերցմամբ: Ուղղումներ են մտցվել գործող «ՌԴ Սահմանադրական դատարանի մասին» օրենքում:
Համաձայն ընդունված օրենքի` Սահմանադրական դատարանը նմանատիպ վճիռների նկատմամբ որոշում կայացնելիս առաջնորդվում է Ռուսաստանի Սահմանադրության գերակայությամբ:
Պետդումայում հայտարարել են, որ գործող օրենսդրություն ներմուծվող փոփոխությունները հարցականի տակ չեն դնում ՌԴ-ի`միջազգային պարտավորությունները պահպանելու դիրքորոշումը:
Եվրոպայի խորհրդում անհանգստացած են օրենսդրական նախաձեռնությամբ. դեկտեմբերի 2-ին կայացել է Պետդումայի ղեկավար Սերգեյ Նարիշկինի և ԵԽ գլխավոր քարտուղար Տուրբյերն Յագլանդի հեռախոսազրույցը, որում քննարկվել է նաև այդ թեման: