ԵԱՀԿ նախարարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա Համբուրգում
Международные новостиԳերմանիան ցանկանում է իր ներդրումն ունենալ ԵԱՀԿ շրջանակում պետությունների միջեւ երկխոսության ամրապնդման ու զարգացման հարցում: Բելգրադում Արմենպրեսի թղթակցի փոխանցմամբ, նման հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, նախարարական խորհրդի աշխատանքների ավարտի ժամանակ: Վերջինս տեղեկացրեց, որ հաջորդ տարի նախարարական խորհրդի 23-րդ հանդիպումը կայանալու է Համբուրգում:
«Հույս ունեմ, որ Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրման քառասունամյակին մենք կվերահաստատենք մեր հանձնառություններն ու կգործենք այնտեղ առկա սկզբունքներին համապատասխան»,- ասել է Շտայնմայերը՝ հավելելով, որ որքան էլ տարբեր չլինեն ԵԱՀԿ տարածքի պետությունների տեսակետը, այնտեղ ապրող մարդկանց ցանկությունը մեկն է՝ապրել խաղաղ եւ անվտանգ:
2016 թվականի հունվարի 1-ից Գերմանիան կստանձնի ԵԱՀԿ նախագահությունը: