Իռլանդիայում կանցկացվի խաչքարի հուշահամալիրի բացման արարողություն
Международные новостиԻռլանդիայի հայ եկեղեցին և համայնքը Դուբլինի Հիսուսի տաճարում (Christ Church Cathedral) դեկտեմբերի 5-ին կանցկացնեն խաչքարի հուշահամալիրի բացման արարողություն: Արմենպրեսի փոխանցմամբ` հուշարձանը գտնվում է տաճարի տարածքում և նվիրված է բոլոր այն հայերին, ովքեր կորցրեցին իրենց սիրելիներին 1915 թվականի Հայոց ցեղասպա նության հետևանքով:
Օրհնության արարողությունը կգլխավորի Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի առաջնորդ տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Արարողությանը ներկա կլինեն բազմաթիվ եկեղեցական պաշտոնյաներ:
Այն կներառի նաև համերգ, որին կմասնակցեն ջութակահար Լևոն Չիլինգարյանը և դաշնակահար Վարազդատ Խաչատրյանը: