Ֆրանսիայի ԱԳ նախարարը հնարավոր է համարում Ասադի կողմից իշխանության ժամանակավոր պահպանումը
Международные новостиՖրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը դեկտեմբերի 5-ին հայտարարել է, որ հնարավոր է համարում նախագահ Բաշար Ասադի ղեկավարումը մինչև Սիրիայում ժամանակավոր կառավարության նշանակումը: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը`այս մասին հաղորդում է Ֆրանս Պրեսը:
«Սիրիայի միավորումը ենթադրում է անցումային կառավարություն: Սա չի նշանակում, որ Ասադը պետք է հեռանա մինչև անցումային կառավարության ձեւավորումը»,-հայտարարել է նա:
Ռիա Նովոստին հիշեցնում է, որ նախարարն ավելի վաղ նշել է, որ Սիրիայի հարցով Վիեննայում նախարարական հանդիպման ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել զինադադարի անհրաժեշտության մասին, և որ անհրաժեշտ է շարժվել սահմանադրության փոփոխությունների և ընտրությունների անցկացման ուղով: Նշվել էր, որ բանակցությունների անդամները սիրիական նախագահի ճակատագրի հարցով կոնսենսուսի չեն հասել: