Սենատորը հերքել է Սիրիայում ռուսական ավիաբազաների քանակի ավելացման մասին լուրերը
Международные новостиՌուսաստանի` Սիրիայում ավիաբազաների քանակի ավելացման ծրագրերի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին Ինտերֆաքսին է ասել Ռուսաստանի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Օզերովը:
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ, այդ թվում բրիտանական The Times-ը, հաղորդել են, որ Ռուսաստանը Սիրիայում ավելացնում է ավիաբազաների թիվը:
«Մենք այսօր կարող ենք խոսել մեր ինքնաթիռների թվի ավելացման և ոչ թե մեր ռազմակայանների ընդլայնման մասին», - ասել է սենատորը:
«Մեր արևմտյան գործընկերները կրկին փորձում են սրել իրավիճակ ոչ այնտեղ, որտեղ անհրաժեշտ է: Տպավորություն է ստեղծվում, որ նրանք մի ձեռքով հարվածներ են հասցնում ահաբեկիչներին, իսկ մյուսով փորձում են հնարավորն անել, որպեսզի վարկաբեկեն Ռուսաստանին և նսեմացնեն այն դերը, որը մեր զինված ուժերը խաղում են հակազդեցության և ահաբեկիչների ոչնչացման գործում», -նշել է Օզերովը: