ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում կորցրել է լիդերությունը. Իսրայելի ՊՆ
Международные новостиՌուսաստանը սիրիական հակամարտությունում ստանձնել է գլխավոր դերակատարի դերն այն պարագայում, երբ ԱՄՆ-ն չի կարողանում օգտագործել Մերձավոր Արևելքում լիդերի իր դերը:
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին իսրայելայական Times of Israel թերթին ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը: «Տարածաշրջանում ԱՄՆ-ի լիդերության բացակայության պայմաններում Ռուսաստանը սիրիական հակամարտությունում խաղում է գլխավոր դերը: Ավելին, Իսրայելն անհանգստացած է Սիրիայի հարցով բազմակողմ բանակցություններում Իրանի ներգրավվածության հանգամանքով»,- ասել է նա:
Մոշե Յաալոնի կարծիքով`մի կողմից լավ կլինի խուսափել Սիրիայում ցամաքային գործողություններ իրականացնելուց, մյուս կողմից` առանց ցամաքային գործողությունների անհնար է հաղթել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Նրա խոսքով` հարկավոր է օգտագործել տեղի ցամաքային ուժերը` ներգրավելով նաև քրդերին և սուննիթական խմբավորումներին:
Նա հավելել է, որ «Իսլամական պետության» դեմ պատերազմը գլոբալ մարտահրավեր է, և ԱՄՆ-ն պետք է դառնա տարածաշրջանում արևմտյան լիդերը, որպեսզի կարողանա պատասխանել այդ մարտահրավերին: Իսրայելի պաշտպանության նախարարի խոսքով` նույնիսկ սիրիական հակամարտության կարգավորումից հետո այդ երկիրը դեռ երկար ժամանակ անկայուն վիճակում է լինելու, իսկ սիրիական հասարակությանն այս պահին միավորելն այս պահին գրեթե անհնար է: