Ադրբեջանում ահաբեկչության համար կզրկեն քաղաքացիությունից
Международные новостиԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հաստատել է «Ադրբեջանի քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունները, որոնցով նախատեսվում է հակապետական եւ ահաբեկչական գործողությունների համար զրկել քաղաքացիությունից:
Փոփոխությունների համաձայն՝ ահաբեկչական գործողությունների մասնակցած եւ Ադրբեջանի սահմանադրական կառուցվածքը բռնի ուժով տապալելուն ուղղված գործողություններ իրականացրած անձինք ավտոմատ կերպով զրկվում են Ադրբեջանի քաղաքացիությունից:
Համանման միջոցներ կկիրառվեն նաեւ կրոնական ծայրահեղական գործունեություն իրականացնելու, օտարերկրյա պետության տարածքում կրոնական կրթության քողի տակ ռազմական կրթություն ստանալու, թշնամական կրոնական հոսանքներ եւ կրոնական հակամարտություններ տարածելու համար, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: