Թուրք-սիրիական սահմանին ձերբակավել է 5 անձից բաղկացած ղրղզ ընտանիք, այդ թվում՝ մեկ երեխա
Международные новостиԹուրք-սիրիական սահմանին ձերբակալվել է Ղրղզստանից 5 հոգուց բաղկացած ընտանիք, որն ուղևորվում էր մարտական գործողությունների գոտի, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
«Իրավապահ մարմիններում տեղեկություն է ստացվել, որ 55-ամյա կինը, վերցնելով իր 3 դուստրերին՝ 23, 22 և 20 տարեկան, և 4-ամյա թոռնուհուն, մեկնել է Սիրիա։ Բռնել նրանց մեր սահմանին չի հաջողվել, կանայք ձերբակալվել են թուրք գործընկերների աջակցության շնորհիվ»,- հայտնել են Ղրղզստանի իրավապահ մարմիններից։
Կանայք նախ Ղրղզստանը լքել են կեղծ փաստաթղթերով և պլանավորել են Մոսկվայի միջով հայտնվել Թուրքիայում, իսկ այնտեղից Սիրիա, սակայն այդ ճանապարհը նրանց չի հաջողվել անցնել, և նրանք վերադարձել են Բիշքեկ՝ Ղազախստանի միջոցով Թուրքիա մեկնելու համար։
Նշվում է, որ կանայք մեկնել են Սիրիա՝ ընտանիքի հորը միանալու համար, ով մեկնել է այնտեղ մարտական գործողություններում որդու մահից հետո: