Մեծ Բրիտանիայում ջրհեղեղի պատճառով ավելի քան հազար մարդ է տարհանվել
Международные новостиՄեծ Բրիտանիայի իշխանությունները ավելի քան 1000 մարդու են տարհանել «Դեսմոնդ» փոթորկի պատճառով, հայտնում է BBC-ն:
Բարձրացած ջրի մակարդակն օրհասական նիշերի է հասել Անգլիայի հյուսիսում ու Շոտլանդիայի որոշ շրջաններում:
Տեղական իշխանությունների տվյալներով, ջրի տակ են մնացել հարյուրավոր տներ, հայտնում է Gazeta-ն:
Անգլիայի ու Շոտլանդիայի միջեւ երկաթգծային հաղորդակցությունն այս պահին ընդհատված է: Ավտոմոբիլային որոշ մայրուղիներով երթեւեկությունը նույնպես դադարեցված է:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտնել է, որ տուժած տարածքներին օգնելու նպատակով մոբիլիցացվել է բանակը: