Ադրբեջանի «Գյունեշլի» նավթային հարթակի վթարի հետևանքով կորած նավթագործների ճակատագիրը դեռ անհայտ է
Международные новостиԿապից ծովի ադրբեջանական հատվածում «Գյունեշլի» նավթային հանքահորի բլոկի թիվ 10 հարթակում վթարի հետևանքով կորած նավթագործների ճակատագիրը դեռ անհայտ է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Azneft»-ի գլխավոր ինժեներ Բալամիրզա Ալիրագի մովը: «Այս պահի դրությամբ որևէ տեղեկություն չկա անհետ կորած 29 նավթագործի ճակատագրի մասին»,- ասել է նա` հավելելով, որ թիվ 10 հարթակում շարունակվում են հրդեհի մարման աշխատանքները:
Հրշեջներին հաջողվել է բարձրանալ հանքահորի հարթակի վրա, որտեղ հրդեհ է բռնկվել և տեղում գնահատելով իրավիճակը` կազմել աշխատանքային պլան: Հարթակին է մոտեցել «Շիխլինսկի» նավը: «Ակնկալում ենք, որ մինչև վաղն առավոտ հրդերը կմարվի»,- նշել է ինժեները:
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին հաջողվել է փրկել 42 նավթագործների, որոնք էվակուացվել են: Հրդեհի ժամանակ զոհվել է 32 նավթագործ:
«Գյունեշլի» նաթահանքի հարթակում հրդեհը բռնկվել է դեկտեմբերի 4-ին 17:40-ին գազագծի շարքից դուրս գալու հետեւանքով արտահոսքի պատճառով: Փրկարարներին ժամանակին գործելուն խանգարել է ծովում սկսված ուժգին քամին եւ փոթորիկը: