Քադաֆիի որդին սպանության եւ բռնաճնշումների գործով դատարանի առջեւ է կանգնել
Международные новостиԼիբիայի նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի որդին՝ Սաադի Քադաֆին, կիրակի կանգնել է դատարանի առջեւ սպանության եւ բռնաճնշումների գործով, հայտնում է AFP-ն։
Հաղորդվում է, որ դատարանում քննվել է 2005թ. ֆուտբոլային մարզչի սպանության հանգամանքները եւ Մուամմար Քադաֆիի տապալմանը հանգեցրած ապստամբության ժամանակ բռնաճնշումների գործը։
Գործակալության տեղեկություններով՝ 42-ամյա Սաադի Քադաֆին Տրիպոլիի Ալ Հադհա բանտային համալիրում դատական լսումների ժամանակ եղել է երկաթե ճաղավանդակի հետեւում։ Դատավորը վճռել է, որ դեռ որոշակի ժամանակ է անհրաժեշտ Սաադի դեմ մեղադրանքների եւ գործի հանգամանքները պարզելու համար։ Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 1-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։