Ճապոնիայում Ասո հրաբխի նոր ժայթքում է տեղի ունեցել
Международные новостиՃապոնիայում ակտիվացել է երկրում գործող Ասո խոշորագույն հրաբուխը, որը գտնվում է Կումամոտո պրեֆեկտուրայում (Կյուսյու կղզու հարավարեւմտյան շրջան): Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով երկրի օդերեւութաբանական վարչությանը, դեկտեմբերի 7-ին այնտեղ ժայթքում է տեղի ունեցել:
Օդերեւութաբանների տվյալներով՝ ծխսի եւ մոխրի սյունը հասել է 700 մետր բարձրության: Առայժմ տեղեկատվություն չի ստացվել ավիաչվերթների չեղարկման, ինչպես նաեւ մերձակա շրջանների բնակիչների տարհանման վերաբերյալ:
Ասոն աշխարհի խոշորագույն հրաբուխներից մեկն է: Դրա բարձրությունը հասնում է 1592 մետրի: Այս տարի այն արդեն ժայթքել է օգոստոսին եւ հոկտեմբերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: