Վատիկանը որոշել է առաջին անգամ իր ֆինանսների արտաքին աուդիտ անցկացնել
Международные новостиՎատիկանը որոշել Է առաջին անգամ անցկացնել սեփական ֆինանսների արտաքին աուդիտ եւ դա հանձնարարել Է կատարելու Pricewaterhouse Cooper (Pwc) ընկերությանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Կայացնելով այս որոշումը՝ Վատիկանի տնտեսության գծով խորհուրդը ղեկավարվել Է «միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական մենեջմենթի նոր չափանիշների ներդրման» քաղաքականությամբ, այդ կապակցությամբ նշել Է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին: Վատիկանի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ աշխարհում առավել հայտնի ստուգիչ ընկերություններից մեկին դիմելն այդ ճանապարհին արված «նոր կարեւոր քայլ Է»:
Pwc-ը գործելու Է Վատիկանի՝ տնտեսության գործերի քարտուղարության հետ սերտ շփմամբ եւ իր գործունեությունն սկսելու Է Սուրբ Աթոռի 2015 թվականի կոնսոլիդացված բյուջեի ստուգումից: