Սիրիայում ահաբեկիչները ֆինանսավորում են ստանում Թուրքիայի տարածքով բամբակի առևտրից. Tribune de Geneve
Международные новости«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ֆինանսական միջոցներ է ստանում ոչ միայն սիրիական նավթի, այլև բամբակի առևտրից: Ընդ որում, այդ առևտուրն իրականացվում է Թուրքիայի տարածքով:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, նման տվյալներ է հրապարակել Tribune de Geneve շվեյցարական թերթը:
«Բամբակը Սիրիայի հիմնական ռեսուրսներից մեկն է, որն այժմ գտնվում է ԻՊ-ի ձեռքում: Հենց Թուրքիայի տարածքով է անցնում այդ բամբակը, որը վերջերս սկսել է ֆինանսական միջոցներ տալ ԻՊ-ի գործառնական հնարավորությունների համար, նախապես անցնելով միջնորդների շղթայով, որոնք վաստակում են, բամբակի սպիտակեցնումն ապահովելով»,- նշվում է հոդվածում` հավելելով, որ դժվար է արևմտյան արտադրողների հագուստում պարզել հումքի ծագումը, և «մեր գնած հագուստը հաճախ այդպիսով ԻՊ-ին զենք գնելու և ահաբեկչության ֆինանսավորման միջոցներ է բերում»:
Հոդվածշի հեղինակ, տնտեսագետ Միշել Սանտիի խոսքով` «այդ շուկայի խաղացողներին անհանգստացնում է առավելապես ապրանքի որակը` վերամշակման յուրաքանչյուր փուլում, իսկ ծագումը երկրորդական հարց է մնում»: «Սիրիական բամբակի առևտրից ստացվող ռեսուրսները հավելում են օրեկան 2 մլն դոլարի չափով նավթային եկամուտներին, թալանված և սպանված մարդկանցից առգրավված սեփականությանը, ինչպես նաև այն եկամուտներին, որոնք ստացվում են փրկագին ստանալու նպատակով մարդկանց առևանգման «ինդրուստրիայից»»,- եզրակացրել է թերթը:
Ավելի վաղ նույն պարբերականը գրել էր, որ ԻՊ-ն իր ամսական եկամուտների 10 տոկոսն ստանում է Իրաքում և Սիրիայում իր վերահսկողության տակ գտնվող 8 մլն բնակչությունից, տեղում տարեկան 290 մլն դոլար նավթից և վերահսկողության տակ գտնվող տարածքների իրաքցի չինովնիկների աշխատավարձի կեսը պահելով: