Իրանում խոզի գրիպի բռնկումից մահացել է 33 մարդ. ԶԼՄ-ներ
Международные новостиԼրատվամիջոցների տեղեկացմամբ` Իրանում խոզի գրիպի համաճարակի բռնկման հետևանքով վերջին երեք շաբաթում մահացել է 33 մարդ:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, համաճարակը բռնկվել է Իրանի հարավարևմտյան նահանգներում: 28 մարդ մահացել է Քերման նահանգում, ևս հինգը` Բելուջիստան և Սիստան նահան գներում:
Իրանի առջողջապահության նախարարությունը, իր հերթին, զգուշացնում է, որ վարակը կարող է տարածվել երկրի մյուս նահանգներում և Թեհրանում:
Այս տարի խոզի գրիպի համաճարակի բռնկում է գրանցվել նաև Հնդկաստանում: Տարվա սկզբից Հնդկաստանի կենտրոնական և հյուսիսարևմտյան շրջաններում մահացու գրիպի զոհ է դարձել ավելի քան 2 հազար մարդ: