ԶԼՄ-ները հայտնել են Կիպրոսում տեղակայված օբյեկտները սիրիական գործողություններում օգտագործելու ՌԴ մտադրության մասին
Международные новостиՌուսաստանը բանակցություններ է վարում Կիպրոսի հետ կղզու մի շարք օբյեկտներն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ գործողությունների շրջանակում օգտագործելու շուրջ:
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, Cyprus Mail-ը մեջբերել է Կիպրոսում ԴՌ դեսպան Ստանիսլավ Օսադչիի խոսքերն այն մասին, որ բանակցությունները վարվում են Կիպրոսի ԱԳՆ-ի հետ:
«Ես կարծում եմ, որ մենք կգտնենք այդ օբյեկտներին հասանելիություն ստանալու հնարավորություն»,- ասել է նա` չճշտելով, թե որ օբյեկտների մասին է խոսքը: Ավելի ուշ Օսադչին պարզաբանել է, որ ռուսաստանյան կողմը տվյալ դեպքում կցանկանար հասանելիություն ստանալ «նույն օբյեկտներին, որոնք հասանելի են Ֆրանսիային և ԳԴՀ-ին»:
Նա հույս է հայտնել, որ «մոտ ապագայում մենք համաձայնագիր կկնքենք»:
Cyprus Mail-ը նշում է, որ ներկայում Ֆրանսիան և Գերմանիան օգտագործում են Պաթոսում գտնվող կիպրական ավիաբազան իրենց ինքնաթիռները վառելիքով լիցքավորելու և տեխնիկական սպասարկման համար: Բացի այդ, բազան կարող է օգտագործվել տարհանման գործողությունների ժամանակ:
Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ ՌԴ ռազմածովային ուժերն օգտագործում են Լիմասոլի նավահանգիստը նավերը վառելիքով լիցքավորելու համար: