Իրաքը հիշեցրել է Թուրքիային զորքերը դուրս բերելու վերջնաժամկետի ավարտի մասին
Международные новостиԻրաքի իշխանությունները հիշեցրել են պաշտոնական Անկարային, որ այսօր՝ դեկտեմբերի 8-ին ավարտին է մոտենում 48 ժամվա վերջնաժամկետը, որը պաշտոնական Բաղդադը սահմանել էր թուրքական զորքերը հյուսիսային Իրաքից դուրս բերելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»- ը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին հայտարարություն է արել Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ էլ-Ջաֆարին: «Թուրքիային տրված վերջնաժամկետն այսօր ավարտվում է»,- հիշեցրել է Իրաքի արտգործնախարարը՝ նշելով, որ եթե Թուրքիան իր զորքերը հետ չքաշի, իրենք խնդիրը կտեղափոխեն Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի օրակարգ:
Թուրքիան դեկտեմբերի 5-ին Իրաքի հյուսիսում, որտեղ տեղակայված են քրդական փեշմերգայի (քրդական զորամիավորումներ) ճամբարները, տեղայակայել է իր զորքերը, այդ թվում 130 զինծառայող, տանկ և զրահատեխնիկա: Թուրքական կողմի հավաստմամբ՝ այդպես նրանք պատրաստվում են հարձակվել Մոսուլի վրա, որը գրավել են ԻՊ ծայրահեղականները: Իրաքի ԱԳՆ-ն իր մոտ է կանչել Բաղդադում Թուրքիայի դեսպանին ու պահանջել, որ Թուրքիան անմիջապես դուրս բերի իր զորքերը երկրի հյուսիսային շրջաններից: Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտարարել են, որ պաշտոնական Անկարան իր զո րքերը մտցրել է առանց Բաղդադի հետ համաձայնության, ինչը որակվում է որպես «թշնամական գործողություն»:
Իրաքի իշխանությունները պահանջել են պաշտոնական Անկարայից 48 ժամվա ընթացքում դուրս բերել զորքերը հյուսիսային Իրաքիտարածքներից: Իրաքի վարչապետ Հայդար էլ-Էբադին հայտարարել է, որ եթե Թուրքիայի իշխանությունները չկատարեն իրենց պահանջը, ապաիրենք ստիպված կլինեն կիրառել հնարավոր բո լոր տարբերակները, այդ թվում և Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգությանխորհուրդ դիմելը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նամակ է ուղարկել Իրաքի վարչապետ Հայդար էլ-Էբադիին՝ տեղեկացնելով, որ Թուրքիան մտադիր չէհավելյալ զորքեր ուղարկել Իրաքի հյուսիսային շրջաններ: Այդուհանդերձ, պաշտոնական Անկարան հայտնել է, որ իրենք չեն պատրաստվումզորքերը դուրս բերել հյուսիսային Իրաքից: