Վենեսուելայի ընդդիմությունը որակյալ մեծամասնություն Է ստացել խորհրդարանում
Международные новостиՎենեսուելայի ընդդիմությունը երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում որակյալ մեծամասնություն, այսինքն՝ ավելի քան հարյուր տեղ Է ստացել Ազգային ժողովում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են երկրի Ազգային ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացված տվյալները:
Ըստ վերջին տեղեկատվության՝ «Ժողովրդավարական միասնության կլոր սեղան» ընդդիմադիր կոալիցիան 107 տեղ Է ստացել 167-տեղանոց խորհրդարանում: Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցությանը՝ հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի հետեւորդներին, բաժին կհասնի 55 տեղ:
Եվս երեք մանդատ կստանան բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները: Այդ թեկնածուները, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, նույնպես կապված Էին ընդդիմության հետ:
Դեռեւս պարզ չԷ եւս երկու մանդատների ճակատագիրը: Եթե դրանք Էլ բաժին հասնեն ընդդիմությանը, ապա նա ընդհանուր առմամբ կունենա 112 տեղ, այսինքն՝ ավելի քան երկու երրորդը:
Ունենալով 100-ից ավելի մանդատ՝ ընդդիմությունը կարող Է անվստահության քվե հայտնել փոխնախագահին եւ կառավարության անդամներին: Բացի այդ, նա իրավունք Է ստանում նշանակել իշխանության զանազան պետական ինստիտուտների ղեկավարների: Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու եւ Գերագույն դատարանի նոր դատավորներ նշանակելու համար հարկավոր Է ունենալ ավելի քան 111 ձայն:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընտրություններում կրած պարտությունից հետո կուսակիցների հետ քննարկել Է գործողությունների պլանը: Նրա կարծիքով՝ երկրի քաղաքական կյանքում բացվում Է «նոր փուլ», որը դյուրին չի լինելու:
«Հակահեղափոխությունը հաղթանակ տարավ Ազգային ժողովում: Իրադրությունը բարդ Է, մեզ հարկավոր Է համախմբել շարքերը զինվորականների ու քաղաքացիական անձանց հետ միությամբ»,-Մադուրոյի խոսքը մեջբերել Է ՏԱՍՍ-ը: