Փորձագետները պարզել են, որ Պոկրովկայում Ֆ-1 նռնակ Է պայթել
Международные новостиՓորձագետները պարզել են, որ Մոսկվայի Պոկրովկա փողոցի ավտոբուսի կանգառում Ֆ-1 նռնակ Է պայթել, այլ ոչ թե պայթուցիկ փաթեթ, ինչպես որ ավելի վաղ ենթադրվում Էր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ՌԴ ՆԳ նախարարության Մոսկվայի վարչության մամուլի ծառայությունում լրատվական գործակալություններին հայտնել են, որ խոսքը Ֆ-1 նռնակի մասին Է: Որպես խուլիգանություն որակված հանցագործության մեջ կասկածվողի անձը դեռեւս չի պարզվել:
Ներկայում ոստիկանությունը հարցաքննում Է տուժածներին եւ պատահարի հնարավոր ականատեսներին: Բոլոր նրանց, ովքեր ինչ-որ տեղեկատվություն ունեն կասկածյալի մասին, խնդրում են դիմել Մոսկվայի ոստիկանության ցանկացած բաժանմունք կամ զանգահարել 02 հեռախոսահամարով:
Ավելի հայտնի Է դարձել, որ ընդամենը պայթյունի հետեւանքով տուժել Է հինգ մարդ: Նրանցից մեկը հրաժարվել Է հոսպիտալացումից, եւս մեկին արդեն դուրս են գրել հիվանդանոցից: Տուժածների ստացած վնասվածքները վտանգավոր չեն կյանքի համար:
Ավտոսուսի կանգառում պայթյունը տեղի Է ունեցել դեկտեմբերի 7-ի երեկոյան: Դիտարկման խցիկների տեսագրությունից երեւում Է՝ ինչպես Է պայթյունից հետո կանգառից փախչում անհայտ մի տղամարդ: Իրավապահ մարմիններում այն կարծիքին են, որ այդ նա կարող Էր նետել պայթուցիկ սարքը: