Վիկտոր Յանուկովիչը պատմել է քաղաքականություն վերադառնալու պլանների մասին
Международные новостиՈւկրաինայի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում պատմել Է քաղաքականություն վերադառնալու պլանների եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ իր ունեցած շփումների մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ցանկանում եմ վերադառնալ քաղաքականություն: Ես անում եմ ինձանից կախված ամեն ինչ: Նախ, շատ եմ օգնում այն մարդկանց, ում հետապնդում են Ուկրաինայում, որոնք արդեն մեկնել են Ուկրաինայից, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստան: Ռուսաստանում, բնականաբար, կապ եմ պահպանում նրանց հետ: Ինչով կարողանում եմ՝ օգնում եմ»,- ասել Է Յանուկովիչը:
Նա նշել Է, որ կապեր Է պահպանում Ուկրաինայի ներկայիս քաղաքական գործիչների հետ: «Նրանցից շատերն այսօր արդեն այնպես չեն կաշկանդվում եւ այնպես չեն վախենում, ինչպես որ եղել Է, պայմանականորեն ասած, մեկ տարի առաջ: Նրանք արդեն հարմարավետ են իրենց զգում, երբ մենք հանդիպում ենք ու հարցեր քննարկում»,- հավելել Է Յանուկովիչը: